կարևոր
607 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-05 17:30
Աշխարհ

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով

Ռուսաստանը պետք է պատրաստ լինի Կիևի սադրանքներին՝ հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք պետք է սպասենք սադրանքների և ցանկացած պահի զգոն լինենք։ Կիևի ռեժիմն ամեն ինչի ընդունակ է»,-նշել է նա՝ հայտնելով, որ Ուկրաինայի զինված ուժերը ակտիվացրել են հարվածները Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ռազմաճակատում իրավիճակի վատթարացման պատճառով, և դա անվանել է ահաբեկչություն»,- նշել է նա։

Պեսկովի խոսքով՝ այն, ինչ սկսվել էր որպես «հատուկ ռազմական գործողություն», այժմ շարունակվում է որպես պատերազմ՝ արևմտյան երկրների ներգրավվածության պատճառով։

«Պատերազմ է ընթանում, իրական պատերազմ․ այն շարունակվում է որպես պատերազմ, քանի որ Բեռլինը, Փարիզը, Հաագան, Օսլոն և, ցավոք, Վաշինգտոնը կանգնած են Կիևի կողքին», – ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ արևմտյան երկրները օգնում են Ուկրաինային արտասահմանյան զենքը ուղղել ռուսական թիրախների վրա՝ իրենց արբանյակային ենթակառուցվածքների միջոցով։