|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ Մոսկվան հասնի իր նպատակներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Այսպես է նա արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, թե հակամարտությունը սպասվածից շուտ կավարտվի։
«Ցանկացած պատերազմ այսպես, թե այնպես ավարտվում է խաղաղությամբ։
«Մեզ համար այլընտրանք գոյություն չունի՝ մեր նպատակներին այս կամ այն կերպ հասնելուց հետո միայն հատուկ ռազմական գործողությունը կավարտվի»,- Զելենսկու հայտարարության առնչությամբ ասել է Պեսկովը։
Վլադիմիր Զելենսկին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում է հայտարարել, թե հակամարտությունը շատ ավելի շուտ կավարտվի, քան շատերը կարծում են։ Իրավիճակի հանգուցալուծումը Զելենսկին համարում է «հաղթանակի ծրագիրը»՝ իր առաջարկած «խաղաղության բանաձևի» հիմքով։ Մոսկվան իր հերթին տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ դա իրատեսական չի համարում։