|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ԱՄՆ վարչապետ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ կավարտվի շատ շուտով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, նա այս դիրքորոշումը արտահայտել է Վաշինգտոնում արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաներին նվիրված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Նրանք շատ վատ են գործում։ Դա շատ շուտով կավարտվի», – հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ կարծում է, որ նավթի գները կսկսեն անկում ապրել Իսլամական Հանրապետության հետ համաձայնագրի կնքումից հետո։
ԱՄՆ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Իրանի դեմ պատերազմը պատմության մեջ կմտնի որպես իր վարչակազմի օրոք ձեռք բերված ամենակարևոր բաներից մեկը։ «Իրականում, դա ամենակարևոր բաներից մեկն է», - հավելել է նա։
ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսեց լայնածավալ հարվածները Իրանի դեմ՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերի պայմանները խախտելու մեջ։ Հակամարտությունից առաջ համաշխարհային նավթային առևտրի մոտ 25%-ը և հեղուկացված բնական գազի մոտ 20%-ը տեղափոխվում էր նեղուցով։