|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արեւմուտքը միայն ձեւ է անում, թե մտահոգված է Լիբիայի բնակիչների ճակատագրով, իրականում նրան հետաքրքրում են միայն աֆրիկյան երկրների նավթային պաշարները. հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:
Նա համոզված է, որ Քադաֆիին գահընկեց անելուց հետո «ամերիկյան իմպերիալիզմը» սկսելու է իրենով զբաղվել. տեղեկացնում է Rosbalt-ը:
Օրերս Չավեսը նաեւ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն է «իմպերիալիզմի նոր թիրախը»:
Նա զուգահեռներ է տարել Լիբիայի եւ Սիրիայի իրադարձությունների միջեւ. «Նույն սցենարն է: Երկրի բնակիչներին սադրում են արյունոտ բախումների, որ հետո ներխուժեն այնտեղ, զավթեն բնական պաշարներն ու երկիրը գաղութի վերածեն»,- հայտարարել է Վենեսուելայի նախագահը: