|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Եթե դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը կավարտվի 15 օրից. այս մասին 20 Minutos թերթին տված հարցազրույցում ասել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Շատերը ցանկանում են, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, և դա առաջին հերթին ցանկանում են իրենք՝ ուկրաինացիները։ Բայց կարևորն այն է, թե ինչպես: Եթե դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը տասնհինգ օրից կավարտվի, և Պուտինը կհասնի իր նպատակներին։ Բայց արդյոք մենք դա՞ ենք ուզում ուկրաինացիների և մեր՝ եվրոպացիներիս անվտանգության համար: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի, երբ ժամանակը գա, բանակցություններ վարվեն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ձեռնտու պայմաններով», - ասել է դիվանագետը։