|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից։
Գրել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։
«3 օր՝ 3 հարց․
«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից։ 100-ավոր ուսանողներ Հայաստանի տարբեր մարզերից մասնակցում են մրցույթին, և դա ուրախացնում է։
Սիրելի ուսանողներ, ստանում եմ ձեր նամակները, և առանձնացրել եմ ևս 3 հաճախ տրվող հարց, որոնց կպատասխանեմ այս ձևաչափով։
1․ՄՈԳ-ի այս տարվա ցուցանիշը հաստատող փաստաթուղթ դեռ չեն տրամադրել, ի՞նչ անել։
Կցել նախորդ կիսամյակի ցուցանիշը մինչ պատրաստ կլինի նոր փաստաթուղթը։
2․Անվճար սովորող ուսանողները կարող են մասնակցել։
Ոչ, մրցույթի նպատակը ուսանողի 1 տարվա ուսման վճարը տրամադրելն է։
3․Ինչպե՞ս են ընտրվելու հաղթողները։
Փետրվարի 1-ից հայտադիմումների ընդունումը դադարեցվելու է։
Մասնագիտական խումբը ուսումնասիրելու է հայտադիմումները, վերլուծելով ՄՈԳ-ը, մոտիվացիոն նամակները և այլ փաստաթղթեր։
Կազմվելու է shortlist յուրաքնաչյուր մարզից ընտրվելու են լավագույն 10 ուսանողները։
Լավագույն 100 ուսանողների ցանկը կհրապարակենք փետրվարի 15-ին, հաղթող ուսանողները կստանան անձնական նամակներ։
Նման մրցույթները շարունակական են լինելու։ Հետևեք իմ և Սարգիս Կարապետյանի էջին, որպեսզի տեղեկացված լինեք»։