կարևոր
283 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-09 20:51
Աշխարհ

Մոդին կոչ է արել Զելենսկուն երկխոսություն սկսել՝ հակամարտությունը լուծելու համար

Մոդին կոչ է արել Զելենսկուն երկխոսություն սկսել՝ հակամարտությունը լուծելու համար

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Վարչապետը վերահաստատեց Հնդկաստանի հանձնառությունը մարդակենտրոն մոտեցմանը և Հնդկաստանի դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է լուծվի երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ասվում է վարչապետի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ։

Մոդին նաև հայտնել է Հնդկաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին։