|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Նոյեմբերի 11-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահի նախագահությամբ, կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել կազմակերպության շրջանակում համագործակցության առանցքային ուղղությունները, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման միջոցառումները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրները։
Սպասվում է մի շարք բազմակողմ փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ ամփոփիչ հռչակագրի և Ռուսաստանի նախաձեռնությամբ մշակված՝ մինչև 2030 թվականը գործող ՀԱՊԿ հակաահաբեկչական ռազմավարության։
Նիստում նախատեսվում է նաև որոշում ընդունել 2027 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ-ում նախագահությունը Ռուսաստանից Տաջիկստանին փոխանցելու վերաբերյալ։