կարևոր
121 դիտում, 8 րոպե առաջ - 2026-11-08 16:11
Աշխարհ

Կրակովում ահաբեկչության զոհերի և վիրավոների թվում 5 երկրների քաղաքացիներ են

Կրակովում ահաբեկչության զոհերի և վիրավոների թվում 5 երկրների քաղաքացիներ են

Կրակովում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների թվում կան տարբեր երկրների քաղաքացիներ։ Այս մասին ասել է Լեհաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Կարոլինա Գալեցկան։

«Նրանց թվում են հինգ երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Պորտուգալիայի քաղաքացիներ», - գրել է նա սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին մի երիտասարդ մեքենայից կրակ է բացել քաղաքի հին թաղամասում անցորդների վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ։ Եվս 16 մարդ վիրավորվել է, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։

Հարձակվողը վիրավորվել է, ձերբակալվել և տեղափոխվել հիվանդանոց։ Նա Լեհաստանի քաղաքացի է։

Նրա տանը հայտնաբերվել է երեք դի։ Նախնական տվյալներով՝ նա սպանել է քրոջը և ծնողներին։