|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել` քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ: Զոհերի թիվը հասել է 153-ի, տուժել է ավելի քան 200 մարդ:
Ըստ նախնական տվյալների` զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Կապ է հաստատվել Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, նա տեղեկացրել է, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է. հայտնում է ԱԻՆ-ը: