|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները պայթուցիկով մեքենա են պայթեցրել, որի հետևանքով մահացել է 10 թուրք զինվոր և 8 խաղաղ բնակիչ:
Իշխանամետ AA-ն տեղեկացնում է, որ քուրդ զինյալները պայթուցիկով լի մեքենան պայթեցրել են մայրուղու վրա, որտեղ հսկողություն էին իրականացնում Շեմդինլիի զորամասի զինվորները: Նույն տարածքում գտնվել են ավտոբուսի ժամանմանը սպասող քաղաքացիներ: Նրանցից 26-ը նույնպես տուժել է պայթյունից: