|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալները ապրիլի 22-ի առավոտյան պայթեցրել են թուրքական զինուժին պատկանող ռազմական մեքենա, որն անցնելիս է եղել Թունջելի (պատմ. Դերսիմ)- Էլազիգ (պատմ. Խարբերդ) մայրուղիով. տեղեկացնում է Ermenihaber-ը
Թուրքական Milliyet պարբերականի հաղորդմամբ` պայթյունի հետևանքով սպանվել է 3 թուրք զինծառայող: Կան նաև վիրավորներ, որոնց թիվը չի նշվում:
Դեպքի վայր են ուղարկվել Sikorsky և Kobra տեսակի ուղղաթիռներ: Դրանք ինտենսիվ կրակի տակ են պահել այն կետերը, որտեղ նահանջել են քուրդ գրոհայինները: