կարևոր
391 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-08 17:55
Աշխարհ

Ֆրանսիայում շաբաթ օրը բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում շաբաթ օրը բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում շաբաթ օրը՝ նոյեմբերի 7-ին, լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել կյանքի թանկացման դեմ և ի աջակցություն երիտասարդության։

Ոստիկանությունը հայտնել է ամբողջ երկրում 360 մարդու ձերբակալության մասին։

Ինչպես հաղորդում է BFMTV-ն, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, ցույցերին մասնակցել է 146 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչները մասնակիցների թիվը գնահատել են 250 հազար։

Ներքին գործերի նախարարության տվյալներով, ակցիաներ են անցկացվել 141 վայրում։ Փարիզում, իշխանությունների գնահատմամբ, փողոց է դուրս եկել 46 հազար մարդ, իսկ կազմակերպիչների հաշվարկներով՝ 75 հազար։