|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիայում շաբաթ օրը՝ դեկտեմբերի 22-ին, կրկին պլանավորված են «դեղին բաճկոնավորները» շարժման բողոքի մի քանի ակցիաներ: Այդ մասին դեկտեմբերին 21-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
«Դեղին բաճկոնավորները» դեռեւս չեն որոշել Ֆրանսիայի մայրաքաղաքում իրենց ակցիայի ստույգ վայրը:
Ըստ որոշ տվյալների, նրանք մտադիր են հավաքվել նաեւ Վերսալում, այդ կապակցությամբ այս քաղաքում հայտնի պալատական համալիրի ղեկավարությունը որոշել է շաբաթ օրը դղյակը փակել այցելությունների համար:
BFM հեռուստաալիքի տվյալներով՝ «դեղին բաճկոնավորները» մտադիր են բողոքի ակցիաներ անցկացնել մի շարք այլ քաղաքներում, այդ թվում՝ Լիոնում, Դիժոնում:
Դիտորդները նշում են, որ շաբաթ օրվա բողոքի ակցիաները նվազ զանգվածային կլինեն: Նրանց կարծիքով՝ «դեղին բաճկոնավորների» ակտիվության նվազումը մեծապես կապված է կարիքավոր ֆրանսիացիներին օգնության այն միջոցառումների հետ, որոնց մասին ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը: