|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Փարիզի իշխանություններն արգելել են ապրիլի 20-ին «Դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիաները Սիտե կղզում` Փարիզի Աստվածամոր տաճարի մոտակայքում: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանության թվիթերյան պաշտոնական կայքէջից:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո Փարիզի ոստիկանությունը ստորագրել է հրամանագիր, ըստ որի` սահմանվում է անվտանգության պարագիծ, որի ներսում մարդկանց և փոխադրամիջոցների տեղաշարժերն արգելվում է»:
Ոստիկանության դիտարկմամբ`վերոհիշյալ որոշումն ընդունվել է «անվտանգության նկատառումներով»՝ մի քանի օր առաջ տաճարում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:
Սիտեից բացի` «դեղին բաճկոններ»-ի ցույցերն ապրիլի 20-ին արգելված են Ելիսեյան դաշտերում, ինչպես նաև Ֆրանսիայի ղեկավարի նստավայրի` Ելիսեյան պալատի շրջակայքում:
