|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆրանսիայի մշակութային ժառանգության պետական հիմնադրամը հանգանակություն է սկսել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որտեղ երեկ երեկոյան խոշոր հրդեհ է սկսվել. հայտնում է РИА Новости-ն: Օգտատերերին առաջարկվում է 50-ից 500 եվրոյի չափով հանգանակություն կատարել կամ նշել ցանկացած այլ գումար:
Հրդեհն արդեն մարվել է, սակայն` ոչ ամբողջությամբ:
Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների` հրդեհը կարող է կապված լինել վերականգնման աշխատանքների հետ: Նշենք նաև, որ տաճարից հաջողվել է դուրս բերել Քրիստոսի փուշերի պսակը: