կարևոր
1942 դիտում, 12 ժամ առաջ - 2025-06-14 15:26
Հասարակություն

Հռոմի պապը կոչ է արել Իրանին և Իսրայելին՝ երկխոսություն սկսել

Հռոմի պապը կոչ է արել Իրանին և Իսրայելին՝ երկխոսություն սկսել

Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Իրանին և Իսրայելին ցուցաբերել պատասխանատվություն և առողջ բանականություն՝ արդարության, եղբայրության և ընդհանուր բարօրության վրա հիմնված երկարատև խաղաղություն կառուցելու համար։

«Այս օրերին մենք ստանում ենք շատ մտահոգիչ լուրեր. Իրանում և Իսրայելում իրավիճակը լրջորեն վատթարացել է։ Այս դժվարին պահին ես կցանկանայի շտապ կրկին կոչ անել պատասխանատվության և առողջ բանականության։ Ավելի անվտանգ աշխարհի կառուցումը, որը զերծ է միջուկային սպառնալիքներից, պետք է իրականացվի հանդիպումների և անկեղծ երկխոսության միջոցով»,- ընդգծել է Հռոմի պապը։

«Ոչ ոք երբեք չպետք է սպառնա մեկ ուրիշի գոյությանը, բոլոր երկրների պարտականությունն է աջակցել խաղաղության գործին՝ բացելով հաշտեցման ուղիներ և խթանելով լուծումներ, որոնք երաշխավորում են բոլորի անվտանգությունն ու արժանապատվությունը», - եզրափակել է Լևոն XIV-ը