|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.3787 |
| GBP | ⚊ | £ 483.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նոյեմբերի 6-ին Երևանում հերթական սրբապղծության դեպքն է տեղի ունեցել։
Այդ օրը Երևանի բնակիչ 53-ամյա տղամարդը հերթական անգամ այցելել է Վարդաշեն 9-րդ փողոցին կից գտնվող իր հարազատների գերեզման, որպեսզի շարունակի գերեզմանի բարեկարգման աշխատանքները, սակայն անակնկալի է եկել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդն այցելելով իր տատիկի, պապիկի և հոր գերեզման, այն հայտնաբերել է թալանված։
Տականքը կամ տականքները պոկելու միջոցով գողացել են գերեզմանատան բազալտե սալիկները՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։
Արդյոք այս հերթական սրբապղծության դեպքը կբացահայտվի, թե ոչ, հայտնի չէ։