|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վանդալիզմի է ենթարկվել Ալեքսանդր Մասլյակովի գերեզմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ տղամարդը պոկել է խաչը, ծաղիկները նետել այս ու այն կողմ, տեղափոխել նկարները: Այնուհետև ահակները տղամարդուն դուրս են բերել գերեզմանատնից։
Ավելի ուշ մայրաքաղաքի ՆԳՆ գլխավոր վարչությունը հայտնել է 2004 թվականին ծնված մոսկվացու ձերբակալության մասին։ Այժմ նա հարցաքննվում է ոստիկանությունում, РИА Новости-ին պարզաբանել են իրավապահ մարմինները։
«Հանցագործության դրդապատճառները պարզվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ տղամարդը բաժին է տեղափոխվել ոչ ադեկվատ վիճակում։
Նրան սպառնում է տուգանք մինչև 40 հազար ռուբլի, կամ հարկադիր աշխատանք մինչև 360 ժամ, կամ ուղղիչ աշխատանք մինչև մեկ տարի, կամ կալանք՝ մինչև երեք ամիս՝ համաձայն Ռուսաստանի քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի։