|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.3787 |
| GBP | ⚊ | £ 483.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 190-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Միրհամեդ Մ.-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարն ու 42-ամյա Գրիգոր Հ.-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոցիստեռնը. գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոցիստեռնը գլխիվայր մասամբ հայտնվել է դաշտում, և սկսվել է բենզինի արտահոսք։
Փրկարարները դադարեցրել են բենզինի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և դասակի հրամանատար Սարգիս Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բենզին տեղափոխող ավտոցիստեռնը հաշվառված է «Ֆլեշ» ընկերության հաշվեկշռում։