|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Դաշնության Տյումեն մարզում մինիվենն ու մարդատար ավտոմեքենան իրար են բախվել. հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Իշիմ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղում:
ՌԴ պետավտոտեսչության մարզային վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Բախվել են Հայաստանից մեկնած և Օմսկ ուղևորվող Toyota միկրոավտոբուսը և Renault Logan մակնիշի ավտոմեքենան»:
Հավելվում է նաև, որ ավտովթարի հետևանքով 1 կին է մահացել, ևս 6 անձ տուժել է, այդ թվում`15-ամյա դեռահաս:
Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: