|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 28-ին, ժամը 17:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան և Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Opel Astra G մակնիշի 34 TA 944 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Շ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը, տուժածներ չկան:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենան հոսանքարզրկվել և գազի բալոնի փականը փակվել է տեղի ուժերով: