կարևոր
760 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-10 09:28
Իրավական

Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել․ «Հրապարակ»

Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ հայտնի պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել՝ 2022 թվականին կատարած վիրահատության առիթով։ Մի կնոջ նկատմամբ կրծքագեղձի էսթետիկ վիրահատությունից հետո պացիենտը առողջական լուրջ բարդություններ է ունեցել եւ դիմել է իրավապահներին։ Վարույթ է հարուցվել եւ մեղադրանք է առաջադրվել բժշկին:

Ըստ մեղադրանքի, բժիշկը հետվիրահատական շրջանում իր պարտականությունները պատշաճ չի կատարել, մասնավորապես, ըստ գործի նյութերի՝ չի մշակել կնոջ վերքերը, չի հեռացրել առաջացած թարախային բորբոքումները, ինչի հետևանքով կնոջ առողջությանը ծանր վնաս է հասցվել։ Բժշկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը։ Փորձեցինք կապ հաստատել Ա. Հովհաննիսյանի հետ՝ այս վարույթի վերաբերյալ նրա մեկնաբանությունը ստանալու համար, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։