|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.3787 |
| GBP | ⚊ | £ 483.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի։ Այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։
«Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի սղագրությունն էր, որի բովանդակությունը, ըստ մեղադրանքի կողմի, տիկին Մանուկյանը փոխանցել է պարոն Թևանյանին։
Մինչդեռ այդ արձանագրության մեջ, ըստ էության, որևէ գաղտնի բան չկար։ Այդ արձանագրությունը նույնիսկ գաղտնագրված տեղեկություն կամ փաստաթուղթ չէր»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ Անդրանիկ Թևանյանը կալանավորված է մայիսի 23-ից` լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Նույն գործով անցնում է նաև Արեգնազ Մանուկյանը։