|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Վայոց ձոր մարզային այցի ճանապարհին այսօր կանգ է առել Տիգրանաշենում և ուսումնասիրել գյուղին հարող տարածքները։
«Նեռի իշխանությունը սեղանին է դրել նաև այս տարածքի հանձնումը:
Մենք շարունակաբար գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ քաշվող և անընդհատ չավարտվող նախապայմանների հետ, որոնց շարքում են ՀՀ սահմանադրության փոփոխելը, ԵԱՀԿ մինսկի խմբի լուծարումը, որը զբաղվում է բանակցային գործընթացներով, ինչպես նաև Զանգեզուրի միջանցքի հանձնումը:
Այլևս ակնհայտ է, որ սահմանազատում և սահմանագծում գոյություն չունի, գոյություն ունի ՀԱՅՐԵՆԱԶԱՏՈՒՄ նեռի իշխանության կողմից»: