կարևոր
490 դիտում, 42 րոպե առաջ - 2026-11-09 22:29
Սպորտ

Հայ սամբիստները աշխարհի առաջնությունում 5 մեդալ են նվաճել

Հայ սամբիստները աշխարհի առաջնությունում 5 մեդալ են նվաճել

Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել Տաշքենդում կայացած սամբոյի աշխարհի 50-րդ առաջնությունում:

Մարտական սամբոյի պայքարում արծաթե մեդալի է արժանացել 79 կգ քաշային Գևորգ Ազատյանը: 71 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ավեդիսյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր:

Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ժիգալովան (80 կգ) նույնպես արժանացել է բրոնզե մեդալի:

Ավելի վաղ մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Մայիս Ներսեսյանը երրորդ տեղն էր գրավել մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում: Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 15 սամբիստով։

Մեդալների համար պայքարել են 101 երկրի շուրջ 700 մարզիկներ։