կարևոր
424 դիտում, 12 րոպե առաջ - 2026-11-09 21:21
Աշխարհ

Ռուսաստանը չի հրաժարվի Ուկրաինայի հարցում իր սկզբունքային դիրքորոշումներից. ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանը չի հրաժարվի Ուկրաինայի հարցում իր սկզբունքային դիրքորոշումներից. ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ

Արևմուտքի՝ Ուկրաինայում լիարժեք կարգավորումը ժամանակավոր դադարներով փոխարինելու փորձերը և ռազմական առճակատման ուղեգիծը չեն ստիպի Ռուսաստանին հրաժարվել իր սկզբունքային դիրքորոշումներից։ Այս մասին Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Ո՛չ լիարժեք կարգավորումը ժամանակավոր դադարներով փոխարինելու փորձերը, ո՛չ էլ ռազմական առճակատման ուղղությունը մեզ չեն ստիպի հրաժարվել մեր սկզբունքային դիրքորոշումներից։

Հատուկ ռազմական գործողության հայտարարված նպատակներն ու կայուն խաղաղության հասնելու պայմանները մնում են անփոփոխ։ Դրանց իրագործման համար մենք ունենք բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, հասարակության աջակցությունն ու քաղաքական կամքը»,- հայտարարել է դիվանագետը։