|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթին` դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ: Այդ մասին, ըստ Интерфакс-ի, հայտնում է Fox News-ը` ամերիկյան վարչակազմում բարձրաստիճան աղբյուրին հղումով:
Հեռուստաալիքը նշում է, որ դեռ հայտնի չէ` արդյո՞ք Նոյերթն ընդունել է առաջարկը: Ըստ Fox News-ի` Նոյերթը հանդիպել է Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում երկուշաբթի:
Սպիտակ տունը մեկնաբանություն չի տվել: