|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հնարավոր է փոխարինի Ռեքս Թիլերսոնին. հայտնում է РИА Новости-ն`Foreign Policy-ին հղումով:
«Անցյալ շաբաթ խոսակցություններ հայտնվեցին, որ նա հեռանում է, և Հելին կզբաղեցնի այդ պաշտոնը»,- ասել է անանուն պաշտոնյան:
Պետդեպարտամենտի մի քանի ներկայիս և նախկին պաշտոնյաներ պարբերականին ասել են, որ խոսակցությունների պատճառ է դարձել այն, որ Թիլերսոնը հազվադեպ է հայտնվում հանրության առջև և պատշաճ չափով հայտարարություններով հանդես չի գալիս արտաքին քաղաքականության այնպիսի առանցքային հարցերի վերաբերյալ, ինչպիսին են Իրանի կողմից «միջուկային գործարքի» կատարումը և ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումները: