|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստում հայտարարել է, որ Սիրիան ավելի քան երբևէ վճռական է ներխուժած օտար ուժերն իր հողերից վտարելու իրավունքը կիրառելու հարցում։
Ըստ Aztagdaily-ի՝ նա հայտարարել է, որ երկրի կառավարությունը, ժողովուրդն ու բանակը շատ հստակ պատկերացում ունեն, թե ով է թշնամի և ով՝ բարեկամ, ինչպես նաև գիտեն, թե ահաբեկչության հովանավորները հենց իրենց են պարտադրել ահաբեկչության դեմ պայքարը։