|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս ճանաչելու որոշումը և խորհուրդ տվել նրան` իսրայելցի գործընկերոջը Հարավային Կարոլինա ամերիկյան նահանգը նվիրել. հայտնում է Интерфакс-ը:
«ԱՄՆ-ում բավականաչափ հողեր կան: Տվեք դրանք Իսրայելին` Հյուսիսային կամ Հարավային Կարոլինան: Ինչո՞ւ չտալ Հարավային Կարոլինան: Դա լավ հողակտոր է: Դե նվիրեք Իսրայելին մի քանի նահանգ, եթե վարչակազմը իսկապես ցանկանում է իսրայելական աջակցություն ստանալ»,- ասել է նա` ՄԱԿ-ի ԱԽ հատուկ նիստում ելույթ ունենալով:
Դիվանագետը շեշտել է, որ Գոլանի բարձունքները Սիրիայի տարածքն են և կվերադառնան իրենց: