|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին Թուրքիային է մեղադրել վերջերս Հալեպում տեղի ունեցած քիմիական հարձակման մեջ. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք գիտենք` ովքեր են գրոհայիններին զենք մատակարարել և թույլատրել կիրառել: Ես ասել եմ և կասեմ, թե ում նկատի ունենք` իհարկե, թուրքերին: Առաջին հերթին` թուրքական կառավարությանը: Նրանք են ահաբեկչական կազմակերպության միջոցով քիմիական զենք կիրառել Հալեպում»,- ասել է նա աստանյան ձևաչափով հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով տուժել էր 100 մարդ: