|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Օրենքը նախատեսում էր, որ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար սահմանված է լրացուցիչ վարձատրություն: Օրենքի փոփոխությամբ` առաջարկվում է հանել լրացուցիչ վարձատրության կետը:
Ըստ հանրապետական գործադիր մարմիններից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված տեղեկատվության՝ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման և պաշտպանության համար տրված հավելումների գումարը 2015 թվականին կազմել է 69.4 մլն դրամ, իսկ 2016 թվականի 1-ին կիսամյակում՝ 32 մլն դրամ: