|
Փոխարժեքներ
10 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.3787 |
| GBP | ⚊ | £ 483.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորության հարցը ՀԱՊԿ-ում Երևանի աշխատանքի փաստացի կասեցման ֆոնին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ Հավաքական անվտանգության ապահովման միջազգային ֆորումի շրջանակներում։
«Ո՛չ։ Ինձ և՛ անձամբ վարչապետն է ասել, և՛ շատ ուրիշներ, որ իրենք մնում են ԱՊՀ-ում։ Մենք ոչ մի հայտարարություն չենք լսել այն մասին, որ նրանք պատրաստվում են դուրս գալ»,- ասել է Լեբեդևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում հայտարարե՞լ են ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին։