կարևոր
2773 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-09 15:57
Աշխարհ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դեմ է Ռուսաստանին կազմակերպությունից դուրս թողնելուն

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դեմ է Ռուսաստանին կազմակերպությունից դուրս թողնելուն

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը դեմ է արտահայտվել կազմակերպությունից Ռուսաստանի դուրս մղմանը։

Հիշեցնենք, որ նման կոչով հանդես էր եկել պաշտոնական Կիևը։

«Կարծում եմ՝ այսօրվա տեսանկյունից իմաստ ունի, որ Ռուսաստանը շարունակի մնալ ԵԱՀԿ-ի անդամ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Շմիդը՝ գերմանական Welt թերթի հարցազրույցում։

Նոյեմբերին կայացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի  նիստը, որին չեն մասնակցել Ռուսաստանի Դաշնության պատվիրակները. կազմակերպիչները նրանց վիզա չեն տվել։ Ռուս խորհրդարանականներն ասել են, որ ԵԱՀԿ-ն «վախենում է բանավեճի ընթացքում անհարմար ելույթներից»։ Ուկրաինական պատվիրակությունը խոստացել է բոյկոտել ԵԱՀԿ ԽՎ-ն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի մնացել կառույցից։