|
Փոխարժեքներ
03 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն 10 օր ունի՝ ԱՊՀ-ից դուրս գալու մասին հրամանագիր ստորագրելու համար, որը «Պաշտոնական մոնիթոր»-ում հրապարակվելուց հետո Քիշնևը կտեղեկացնի կազմակերպության քարտուղարությանը դուրս գալու մասին։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Մոլդովայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Հինգշաբթի օրը կայացած նիստում Մոլդովայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ հաստատել է ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագրի և Համագործակցության կանոնադրության չեղարկման նախագիծը։
«Ըստ ընթացակարգի, խորհրդարանի որոշմանը պետք է հաջորդի նախագահի համապատասխան հրամանագիրը։ Այն որոշ ժամանակ կպահանջի՝ մինչև 10 օր։ Այնուհետև հրամանագիրը կհրապարակվի «Պաշտոնական մոնիթորում», իսկ ԱՊՀ քարտուղարությունը կտեղեկացվի բառացիորեն հաջորդ օրը»,-հայտարարել է Արտաքին գործերի նախարարությունը։
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները պարզաբանելէ, որ Քիշնևից ԱՊՀ ղեկավարությանը ծանուցում ուղարկելուց հետո կանցնի ևս 12 ամիս, որի ընթացքում պաշտոնապես կկարգավորվի Համագործակցությունից հանրապետության դուրս գալը։
2022 թվականից ի վեր Մոլդովան անտեսում է ԱՊՀ-ն, որի անդամ է մնում, և ԵԱՏՄ-ն, որի դիտորդ է։