կարևոր
964 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-05 22:20
Հասարակություն

Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար Ղումաշյան

Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար Ղումաշյան

«Մեր ձևով» շարժման կրթության և տաղանդավոր երիտասարդներին աջակցման ոլորտը համակարգող Գոհար Ղումաշյանը անդրադարձել է անգլերենի տապալված քննությանն ու ակադեմիական քաղաք կառուցողներին:

«Քանի օր է ԿԳՄՍ-ն փորձում է դուրս գալ ձախողված Անգլերենի քննության տակից։ Ամեն օր մի բան հորինելով, ծնողների հարցումներին լղոզված պատասխաններ տալով փորձում են շտկել իրավիճակը։

Սկզբում հայտարարեցին, որ կրկին քննություն կանցկացնեն նրանց համար ում թեստը սխալ էր։ Հետո դիմորդները բողոքեցին, որ իրենք էլ չեն կենտրոնացել աղմուկի ու իրարանցման պատճառով։ Հիմա էլ բոլորի համար են դրել քննություն, բայց պահպանելու են այն գնահատականը, որը ստացել են հունվարի 31-ի քննությանը։ Եթե դիմորդը ցածր ստանա, կհաշվեն նախորդ բարձր գնահատականը։

Մի խոսքով՝ տուն-տունիկ կամ տուդա-սյուդա։

ԳԹԿ-ն 30 տարի կազմում է թեստեր, բայց պարզունակ անգլերենի թեստ կազմել չկարողացավ։ Ու այս կազմակերպչական թիմով ակադեմիական քաղաք են կառուցում։

Դուք պատկերացնու՞մ եք, այդ քաղաքը ինչպես են կառուցելու։ Միլիոններ պահանջող քաղաքը այս մարդիկ են կառուցում։ Գու՞ցե թեստ գրել սովորեք»։