Միասին կարող ենք
կարևոր
826 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-23 17:36
Քաղաքական

Մեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան

Մեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարություններին, գրում է.

«Եթե ինձ չընտրեք՝ կլինի պատերազմ։

Մեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ: Երեք անգամ մեր ժողովրդին անցկացրել է պատերազմի սարսափի միջով, Եռաբլուրը մեծացրել է մի քանի անգամ, մեր զինվորներին դարձրել է հաշմանդամ: Սա ցինիզմ է և ստորություն:

Իրականում պատերազմը բացառելու համար մեզ պետք է ուժեղ դիվանագիտություն, մրցունակ պետություն և ուժեղ ղեկավար: Պարտվող ուժը չի կարող բանակցել արժանապատիվ կերպով, չի կարող բերել ուժեղ և կայուն խաղաղություն։ Մենք առաջարկում ենք ուժեղ խաղաղություն, ապահովված մի քանի երաշխավորների կողմից, առանց նվաստացուցիչ զիջումների։

Մի´ հավատացեք, սուտ պնդումներին։ Թույլ մի´ տվեք, որ վախեցնելով մեզ տանեն փակուղի։

Ուժեղ Հայաստան հնարավոր է։ 76 օրից մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։