կարևոր
472 դիտում, 20 րոպե առաջ - 2026-11-10 16:55
Հասարակություն

Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր․ նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար Ղումաշյան

Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր․ նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրում է. «Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը։

Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր: Նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ:

Կալանավորումից առաջ հանդիպել եմ իր հետ, խոսել ենք համայնքային նախագծերի մասին:

Խոսքեր չունեմ, բառերը չեն կարող նկարագրել իմ ցավը և հիասթափությունը:

Մահվան լուրերը մեր երկրում սովորական լրահոս են: Ամեն օր անհասկանալի ու չհիմնավորված պատճառներով մահեր են գրանցվում: Իսկ քաղաքական ընդդիմություն լինելը լավագույն դեպքում բանտի ուղեգիր է:

Ցավակցում եմ բոլոր հարազատներին և ընկերներին: Ցավակցում եմ մեր ժողովրդին, որի լավագույն զավակները դառնում անտերության զոհ»: