կարևոր
667 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-27 11:37
Քաղաքական

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամյա աջակցությունը Կոնգրեսի՝ պատերազմի հարցում սահմանադրական լիազորություններին։

Մասնավորապես, Հայ դատի հանձնախմբի՝ տարածաշրջանային լարվածության նվազեցման և բանակցությունների վերականգնման կոչերին համահունչ և հաշվի առնելով, որ Իրանի հետ երկարատև պատերազմը լուրջ սպառնալիք կդառնա քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ Իրանի հայկական համայնքի համար, ինչպես նաև մտահոգ լինելով, որ հնարավոր պատերազմի տարածաշրջանային տարածման վտանգը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի անվտանգության ու տարածաշրջանի հայկական և այլ խոցելի փոքրամասնությունների բարեկեցության վրա՝  Հայ դատի հանձնախումբը վերահաստատում է ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ իր երկարամյա դիրքորոշումը։

Հանձնախումբը, համաձայն ԱՄՆ Սահմանադրության I հոդվածի, 8-րդ բաժնի, 11-րդ կետի, պահանջում է Կոնգրեսի պաշտոնական հավանությունը ցանկացած պատերազմական գործողության համար։

 

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

27 փետրվար 2026թ.