|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամուր աջակցություն Հայաստանին ու Արցախին, զրոյական ռազմական օգնություն Ադրբեջանին. Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսում:
Քարաքաշյանը, մասնավորապես, հորդորել է 2020 թվականի ֆինանսական տարում 30 միլիոն դոլարի չափով տնտեսական, 10 միլիոն դոլարի չափով ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին: Եւս 20 միլիոն դոլար՝ Հայաստանում ապաստան գտած սիրիացի ու մերձավոր-արեւելյան այլ երկրներից փախստականների աջակցության համար:
Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրենը նաեւ 6 միլիոն դոլար է խնդրել տրամադրել Արցախին՝ ականազերծման ու վերականգնողական ծառայությունների համար, 4 միլիոն դոլար էլ՝ խաղաղության աջակցման համար: