|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Մարտի 16-ին, ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահե Անտոնյանը եւ ՀՅԴ Արեւմտյան Կանադայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներ Վահիկ Յակոբեանը եւ Մեղրիկ Սիւլահեան Չափանեանը Վանկուվերում մասնակցել ենք SUCCESS GROUP-ի ընդունելությանը:
Ընդունելությանը կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների թվում էին նաեւ Կանադայի Պաշտպանության նախարար Հարջիթ Սաջանը, Կանադայի նախկին գլխավոր դատախազ եւ Արդարադատության նախարար Ջոդի Ուիլսոն-Ռեյբոլդը, Խորհրդարանի պատգամավորներ, նահանգային նախարարներ, տարբեր քաղաքների ավագանու անդամներ եւ մի շարք երկրների հյուպատոսներ:
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներն առանձնազրույցների ժամանակ արծարծել են Արցախի հիմնահարցը, ինչպես նաեւ Հայաստանին ու կանադահայությանը հուզող հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձել են նաեւ Կանադա-Հայաստան առեւտրական երկկողմանի հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությանը: