կարևոր
475 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-18 20:27
Աշխարհ

ԱՄՆ-ը հարվածել է Իրանի Քեշմ կղզում գտնվող ԻՀՊԿ-ի հրթիռային արձակման կայանին

ԱՄՆ-ը հարվածել է Իրանի Քեշմ կղզում գտնվող ԻՀՊԿ-ի հրթիռային արձակման կայանին

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրթիռային արձակման կայանին, որը գտնվում է Հորմուզի նեղուցում՝ Քեշմ կղզում։

Ինչպես փոխանցում է «Al Jazeera» հեռուստաալիքը, ամերիկացի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան հայտնել է, որ խոսքով՝ ռազմական գործողության ընթացքում կիրառվել են բարձր ճշգրտության զինամթերքներ։ Նա ընդգծել է, որ հարվածներն իրականացվել են ինքնապաշտպանության նպատակով՝ ի պատասխան ԻՀՊԿ-ի գործողությունների, որոնք, ըստ ամերիկյան կողմի, ուղղված են եղել ԱՄՆ զինծառայողների և ռազմական օբյեկտների դեմ։

Իրանական կողմը հայտարարել է, որ այդ գործողությունն իրականացրել է ի պատասխան իր օդային տարածքի՝ ամերիկյան ռազմական անօդաչուների կողմից ենթադրյալ խախտումների։