կարևոր
604 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-16 22:22
Աշխարհ

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի Քեշմ կղզու մոտակա տարածքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Թեհրանը և Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր էին ստորագրել, որով ենթադրվում էր ավարտել փետրվարի 28-ին սկսված հակամարտությունը։ Սակայն ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից սկսած մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ այդ կերպ պատասխանել է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողություններին։ Ի պատասխան՝ Իրանն էլ հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքներին։