|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արաբական Միացյալ Էմիրությունների ADNOC Logistics & Services ընկերության նավը հարձակման է ենթարկվել Հորմուզի նեղուցով անցնելիս, ինչի հետևանքով անձնակազմի 11 անդամ վիրավորվել է, ևս մեկն անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։
Նշվում է, որ անձնակազմի անհետ կորած անդամի որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են պրոֆիլային գերատեսչությունների հետ համակարգմամբ։
«Անձնակազմի մյուս բոլոր անդամները բարեհաջող տարհանվել են նավից», – հավելել են ընկերությունում՝ նշելով, որ 11 նավաստի վնասվածքներ է ստացել: