կարևոր
415 դիտում, 39 րոպե առաջ - 2026-10-12 21:17
Աշխարհ

Իրանն ակտիվացնում է հարձակումները Հորմուզի նեղուցով գործող ամերիկա-էմիրաթական նավթային փոխադրման համակարգի դեմ

Իրանն ակտիվացնում է հարձակումները Հորմուզի նեղուցով գործող ամերիկա-էմիրաթական նավթային փոխադրման համակարգի դեմ

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են խափանել արաբական երկրների կողմից գործարկվող և ԱՄՆ-ի աջակցությունը ստացող նավթային փոխադրման համակարգը, որը հնարավորություն է տվել մեծացնել էներգակիրների արտահանումը Հորմուզի նեղուցով։

Ինչպես գրում է Al Jazeera-ն, Իրանի հարավային նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի ծովային շրջափակման և խստացվող պատժամիջոցների պայմաններում Թեհրանը հայտարարել է, որ ռազմական ու դիվանագիտական միջոցներով շարունակելու է ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա՝ Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ իր պահանջներն ընդունելու նպատակով։

Մինչ պատերազմի մեկնարկը Հորմուզի նեղուցով փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի և գազի շուրջ մեկ հինգերորդը։ Սակայն փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների մեկնարկից հետո իրանական հարձակումների հետևանքով նավագնացությունն այս ռազմավարական ջրուղով զգալիորեն սահմանափակվել է։