|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան՝ կոչ անելով այդ երկրներին չենթարկվել ԱՄՆ-ին, այլապես նրանք անպայման խնդիրների կբախվեն:
«Իսլամական Հանրապետությունը նաև կընդլայնի ռազմական գործողությունների գոտին, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին ագրեսիա սկսեն իր դեմ»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ ԻՀՊԿ-ն նավերին զգուշացրել էր հեռու մնալ Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերից։