Միասին կարող ենք
կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-13 18:30
Աշխարհ

Իրանը թույլ չի տա ամերիկյան զենքի անցկացում Հորմուզի նեղուցով. ռազմական խոսնակ

Իրանը թույլ չի տա ամերիկյան զենքի անցկացում Հորմուզի նեղուցով. ռազմական խոսնակ

Իրանը թույլ չի տա, որ ամերիկյան զենքը Հորմուզի նեղուցով անցնի Մերձավոր Արևելքի բազաներ։ Այս մասին հայտարարել է Իրանի ռազմական խոսնակ Մոհամմադ Աքրամինիան։

«Այսուհետ մենք թույլ չենք տա, որ ամերիկյան զենքը անցնի Հորմուզի նեղուցով և հասնի տարածաշրջանային բազաներ», - ասել է ռազմական խոսնակը՝ նշելով, որ Հորմուզի արևմտյան մասը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության ներքո, իսկ արևելյան մասը՝ Իրանի բանակի, սակայն, և՛ բանակը, և՛ ԻՀՊԿ-ն գործում են համակարգված ձևով։

Ավելի վաղ Իրանից հայտարարել էին, որ Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին։