Միասին կարող ենք
կարևոր
997 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-15 23:30
Աշխարհ

Իրանը 60 օր վճար չի գանձի Հորմուզի նեղուցով անցնող նավերից

Իրանը 60 օր վճար չի գանձի Հորմուզի նեղուցով անցնող նավերից

Իրանը պատրաստ է 60 օրվա ընթացքում առանց վճարի թույլատրել նավերի անցումը Հորմուզի նեղուցով, սակայն այդ ժամկետից հետո նախատեսում է վճարներ սահմանել։

Ինչպես հաղորդում է իրանական Fars-ը, իրանա-ամերիկյան փոխըմբռնման վերջնական տեքստում ամրագրվել է, որ Հորմուզի նեղուցում ծովային ծառայությունների հետագա կառավարման հարցը որոշվելու է Իրանի և Օմանի կողմից։

Փաստաթղթում նշված է, որ Իրանը միայն 60 օր է ընդունելու նավերի անվճար անցումը։ Իրանական կողմի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն փաստացի ընդունել է հետագայում ծովային ծառայությունների դիմաց վճարներ գանձելու սկզբունքը։

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կբացվի հունիսի 19-ին։