|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հորմուզի նեղուցի ջրերը միջազգային են, և որևէ պետություն չի կարող վճար սահմանել այս ծովային ճանապարհից օգտվելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ ալ-Զեյուդին։
«Միջազգային ջրային ուղիները պետք է զերծ մնան ցանկացած տեսակի սահմանափակումներից կամ վճարներից։ Ոչ մի երկիր չի տիրապետում Հորմուզի նեղուցին, և ոչ մի երկիր չպետք է որոշի, թե ով կարող է կամ չի կարող անցնել այնտեղով», – նախարարի խոսքը մեջբերում է The National-ը։
Նա հավելել է, որ ԱՄԷ-ն չի կարող թույլ տալ, որ այլ երկրներ սահմանափակումներ մտցնեն Էմիրությունների առևտրի նկատմամբ՝ ընդգծելով, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը «անընդունելի է Էմիրությունների համար», և այդպես այն պետք է ընկալեն նաև Պարսից ծոցի բոլոր երկրները։
Ավելի վաղ Իրանը սպառնացել էր ամբողջությամբ շրջափակել Հորմուզի նեղուցի ողջ տարածքը՝ ի պատասխան Վաշինգտոնի տնտեսական ճնշման։